Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Լիբանանի նախագահական հարցերով պետնախարարի հետ

20 մարտի, 2019

Մարտի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսսաթիի հետ (Salim Jreissati):

Հանդիպմանը քննարկվեցին հայ-լիբանանյան հարաբերությունների առկա վիճակը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտը, ինչպես նաև՝ երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարները:

Պետնախարարը ողջունեց Հայաստանի և Լիբանանի միջև երկկողմ հարաբերություններում նկատելի ակտիվացման միտումները, միաժամանակ բարձր գնահատելով հայ համայնքի դերը երկրի զարգացման բոլոր ոլորտներում:

Տպել էջը