Չեխիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ՉՀ ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Սմոլեկի հետ

22 մարտի, 2019

Մարտի 22-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ իրավական և հյուպատոսական հարցերով ՉՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարտին Սմոլեկի (Martin Smolek) հետ։

Նախարարի տեղակալը ողջունեց նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ։ Քննարկվեցին հայ-չեխական երկկողմ պայմանագրային դաշտի իրավիճակը և մի շարք հյուպատոսական հարցեր։ Դեսպանը հատուկ ուշադրություն դարձրեց ԵՄ-ի հետ հարաբերությունների գործընթացին` կարևորելով ՉՀ խորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի (CEPA) վավերացման գործընթացի արագացումը, ինչպես նաև Չեխիայի հետ ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը։

Տպել էջը