Դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումն ուսումնական հաստատությունների ուսանողների հետ

22 մարտի, 2019

Մարտի 22-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը՝ Վարշավայի տնտեսական դպրոցի Արտաքին գործերի ընկերակցության և Վարշավայի համալսարանի կողմից կազմակերպված Action Diplomacy ծրագրի շրջանակներում (թվով 8-րդ), հանդիպեց մի շարք ուսումնական հաստատությունների ուսանողների հետ։

Հայ ժողովրդի պատմության ընդհանուր ակնարկից հետո դեսպան Մկրտչյանը հանգամանալից անդրադաձավ Հայաստանի արտաքին և անվտանգության քաղաքականությանը 1991թ․ անկախացումից սկսած մինչ օրս։ Միջազգային հարաբերություններում մասնագիտացող ուսանողներին նաև ներկայացվեցին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության և դիվանագիտական ծառայության ձևավորման առանձին փուլերը։

Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Հայաստանում 2018թ․ ապրիլ-մայիսյան իրադարձություններին, պատմական իրողություն դարձած ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության բովանդակությանը և ձեռքբերումներին, առաջիկա բարենորոգումներին։  

Դեսպան Մկրտչյանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին՝ ՀՀ արտաքին քաղաքականության տարբեր ուղղությունների, ռազմավարական և գործընկերային հարաբերությունների վերաբերյալ։

Տպել էջը