Դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը «Բելտա» գործակալության գլխավոր տնօրենի հետ
25 մարտի, 2019Մարտի 25-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց «ԲԵԼՏԱ» բելառուսական պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչի (Ірына Акуловіч) հետ։
Հանդիպմանը կարևորվեց հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների զարգացման ընթացքի տեղեկատվական ապահովման, երկու երկրների լրատվական կառույցների միջև, այդ թվում նաև՝ «Արմենպրես» և «ԲԵԼՏԱ» գործակալությունների միջև 2017թ․ ստորագրված հուշագրի ներքո տեղեկատվության և նյութերի փոխանակման շարունակականությունը։
Քննարկվեցին նախատեսված մի շարք ծրագրերի և նախագծերի իրականացման հեռանկարները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց դեսպանություն-գործակալություն փոխգործակցության շրջանակներում անցկացվելիք միջոցառումների մասին իրազեկման վերաբերյալ։