ՀՀ դեսպանի հանդիպումը Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահի հետ

26 մարտի, 2019

Մարտի 26-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի (Milan Štěch) հետ։

Սենատի փոխնախագահը ողջունեց նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու իր ակտիվ ներգրավվածությունը հայ-չեխական հարաբերություններում և խորհրդարանների միջև համագործակցության մեջ։

Քննարկվեցին Սենատի փոխնախագահի գլխավորությամբ գյուղական տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի անդամների Հայաստան կատարելիք այցը, Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին չեխական կողմի աջակցությունը։

 

Տպել էջը