Հայաստանի դեսպանի հանդիպումը Բելառուսի արդարադատության նախարարի հետ
27 մարտի, 2019Մարտի 27-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկուն (Олег Слижевский) հետ։
Հանդիպմանը կարևորվեց երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև 2001թ․ կնքված երկկողմ համաձայնագրի, ինչպես նաև բազմակողմ ձևաչափում ու միջազգային կոնվենցիաների ներքո ստանձնած պարտավորությունների իրականացման շրջանակներում փոխգործակցության զարգացման շարունակականությունը: Մտքեր փոխանակվեցին Հայաստանում և Բելառուսում արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու դրանց ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձան նաև ընթացիկ տարում նախարարությունների ղեկավարների մակարդակով նախատեսված շփումներին, ինչպես նաև՝ հնարավոր փոխայցելությունների իրականացմանը: