Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

29 մարտի, 2019

Այսօր Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ)) հովանու ներքո առաջին անգամ հանդիպեցին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանդիպմանը ներկա էին նաև ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպմանը:

Հանդիպումը տեղի ունեցավ դրական և կառուցողական միջավայրում և հնարավորություն ընձեռեց երկու ղեկավարներին հստակեցնել իրենց համապատասխան դիրքորոշումները: Նրանք մտքեր փոխանակեցին կարգավորման գործընթացի մի շարք առանցքային հարցերի և բովանդակային գաղափարների շուրջ:

Երկու ղեկավարներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ամրապնդման և բանակցային գործընթացում հետագա հստակ ու շոշափելի քայլերի ձեռնարկման կարևորությունը՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնելու նպատակով:

Հղում կատարելով Դուշանբեում տեղի ունեցած իրենց զրույցին՝ ղեկավարները վերահաստատեցին իրենց հանձնառությունն ամրապնդելու հրադադարը և բարելավելու ուղիղ հաղորդակցության մեխանիզմը։ Նրանք նաև համաձայնեցին զարգացնել մի շարք միջոցներ մարդասիրական  ոլորտում։

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանձնարարեցին ԱԳ նախարարներին մոտ ապագայում նորից հանդիպել համանախագահների հետ։ Նրանք նաև պայմանավորվեցին շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը։

Տպել էջը