Նիդերլանդներում ՀՀ դեսպանը հանդիպեց դատական խորհուրդների Եվրոպական ցանցի նախագահին

01 ապրիլի, 2019

Ապրիլի 1-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահ, Եվրամիության դատական խորհուրդների ցանցի նախագահ Կես Ստերկին (Kees Sterk):

Դեսպան Բալայանը Կես Ստերկին ներկայացրեց Հայաստանում դատական իշխանության անկախության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման սկզբունքները և գործունեությունը՝ կարևորելով եվրոպական համապատասխան կառույցների հետ համագործակցության զարգացումը։

Նիդերլանդների դատական խորհրդի փոխնախագահը Հայաստանի դեսպանին մանրամասն տեղեկություններ հաղորդեց Եվրամիության դատական խորհուրդների ցանցի գործունեության և գործընկեր երկրների հետ համագործակցության հնարավորությունների մասին՝ նշելով Հայաստանի ԲԴԽ հետ փոխգործակցության հաստատման ուղիները։

Հանդիպանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Նիդերլանդների դատական իշխանությունների միջև համագործակության հաստատման, դատական իշխանության անկախության ապահովման հոլանդական փորձի Հայաստանում կիրառելիության շուրջ։

 

Տպել էջը