Դեսպան Բաղդասարյանի հանդիպումը Քուվեյթի ազգային անվտանգության մարմնի նախագահի հետ

07 ապրիլի, 2019

Ապրիլի 7-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության Ազգային անվտանգության մարմնի նախագահ Շեյխ Սամեր Ալ-Սաբահի (Sheikh Thamer Al-Sabah) հետ:

Կողմերն ընդգծեցին երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու փոխադարձ պատրաստակամությունը, ինչպես նաև պայմանավորվեցին աշխատել երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափեր մշակելու ուղղությամբ։

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվեց մոտ ապագայում երկկողմ համագործակցության գործնական քայլեր կատարելու հնարավորությունների առկայությունը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցերի շուրջ։

Տպել էջը