ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Բավարիա երկրամաս

09 ապրիլի, 2019

Ապրիլի 9-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Բավարիա երկրամաս:

Այցի ընթացքում դեսպանին ընդունեցին Բավարիայի խորհրդարանի՝ Լանդթագի նախագահ Իլզե Այգները (Ilse Aigner) և երկրամասի փոխվարչապետ Հուբերտ Այվանգերը (Hubert Aiwanger): Զրուցակիցներն անդրադարձան խորհրդարանական համագործակցության հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի և Բավարիա երկրամասի միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Հատկապես մատնանշվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գինեգործության ոլորտները:

Մյունխենում դեսպանը հանդիպեց նաև Գյոթեի ինստիտուտի խորհրդի նախագահ, գլխավոր քարտուղար Յոհաննես Էբերթի (Johannes Ebert) հետ: Կարևորելով Երևանում Գյոթեի կենտրոնի գործունեությունը՝ կողմերը երկուստեք ընդգծեցին համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

 

Տպել էջը