Կահիրեում տեղի ունեցավ Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը

19 ապրիլի, 2019

Ապրիլի 19-ին Կահիրեում տեղի ունեցավ Եգիպտա-եվրոպական խորհրդի հերթական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվեցին Եգիպտոսի և եվրոպական երկրների միջև համագործակցության հեռանկարները։

Միջոցառմանը մասնակցում էին Եգիպտոսում Հայաստանի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի դեսպանները, մեծ թվով խոշոր գործարարներ, հեղինակավոր տնտեսագետներ, ինչպես նաև ներկա և նախկին պետական բարձրաստիճան պաշտոնյաներ և դեսպաններ։

ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանն իր ելույթում ներկայացրեց Հայաստանի տնտեսական և ներդրումային հնարավորությունները, Եգիպտոսի հետ տնտեսական համագործակցության համար առավել հեռանկարային ուղղությունները։ Կարեն Գրիգորյանն ընդգծեց նաև Եգիպտոսի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի պայմանագրի ստորագրման դրական ազդեցությունը երկկողմ առևտրատնտեսական կապերի վրա։ Միաժամանակ ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանից դեպի Եգիպտոս տարեցտարի աճող զբոսաշրջության ծավալներին, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրերին՝ կարևորելով դրանք երկու բարեկամ երկրների միմյանց նկատմամբ ճանաչողության բարձրացման տեսանկյունից։

Տպել էջը