Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ Սոֆիայում

21 ապրիլի, 2019

Ապրիլի 21-ին Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Սոֆիայի Կոնսերվատորիայի համերգասրահում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի ունեցավ համերգ:

Համերգին ելույթ ունեցավ ֆրանսահայ երգչուհի Օդ Ռիչարդ-Դեմիրդջիբաշյանը, որին նվագակցում էր Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (AGBU) կամերային նվագախմբը՝ խմբավար և գլխավոր դիրիժոր Լևոն Մանուկյանի գլխավորությամբ։

Կազմակերպիչները բացման խոսքում նշվեցին, որ այս տարի Կոմիտասի ծննդյան 150-ամյակը հիանալի առիթ է կոմիտասյան երաժշտությունը հնարավորինս ավելի մեծ լսարանի ներկայացնելու, ինչը կնպաստի ավելի ճանաչելի դարձնել հայկական, մասնավորապես կոմիտասյան արժեքավոր ստեղծագործությունները։

Համերգին հնչեցին նաև հայ և Եվրոպական հանրահայտ այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Երեկոյին ներկա էին Բուլղարիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, հայ համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

 

Տպել էջը