Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ Հռոմում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստի կարգ:

Իր ելույթում դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը նշեց, որ ավելի քան մեկ դար է անցել այն սարսափելի օրերից, երբ փորձ արվեց հայերին զրկել ոչ միայն ներկայից ու ապագայից, այլև անցյալից։ Սակայն մոխիրներից վերածնված հայ ժողովուրդը, ծիլեր տալով աշխարհի տարբեր անկյուններում, շարունակում է այսօր էլ ապրել ու արարել, պահպանել իր հավատը, լեզուն ու մշակույթը։

Դեսպան Բաղդասարյանն անդրադարձավ նաև ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման կարևորությանը։

Տպել էջը