Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ղազախստանում

24 ապրիլի, 2019

Ապրիլի 24-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում՝ ռուս ուղղափառ եկեղեցուն պատկանող Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում գտնվող հայկական խաչքարի մոտ, կատարվեց բարեխոսական կարգ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների: Կարգն անցկացվեց Աստանայի եկեղեցական շրջանի ղեկավար, Ծայրագույն վարդապետ Սերգի Կարամիշևը (Сергий Карамышев):

Արարողությանը մասնակցում էին Ղազախստանում Հայաստանի դեսպանության անձնակազմը և հայ համայնքի ներկայացուցիչները:

Այնուհետև ներկաները ծաղկեպսակներ և ծաղիկներ դրեցին հայկական խաչքարին: Ղազախստանի մյուս հայ համայնքների, այդ թվում՝ Ալմաթիի, Ակտոբեի, Ակտաուի, Ատըրաուի, Կոկշետաուի ներկայացուցիչները ևս հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Տպել էջը