ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի ԱԳ նախարարի հետ

25 ապրիլի, 2019

Ապրիլի 25-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի ԱԳ նախարար Տոմաշ Պետրժիչեկը (Tomáš Petříček)։

Նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր գնահատեց Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությունը ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներում, այնպես էլ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։ Հատկապես շեշտվեց Չեխիայի հետաքրքրվածությունը ԵՄ Արևելյան գործընկերության ձևաչափի պահպանման և ամրապնդման, նրան նոր լիցք հաղորդելու հարցում։

ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները, ներքին բարեփոխումների և ժողովրդավարության զարգացմանն ուղղված գործընթացները, տնտեսական, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունները։ Քննարկվեց բարձրաստիճան այցերի կազմակերպման, երկկողմ և ԵՄ շրջանակներում քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու օրակարգը։

Տպել էջը