ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ծառայություն իրականցնող հայ խաղաղապահների այցը Բեյրութ

26 ապրիլի, 2019

Ապրիլի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայկական խաղաղապահ զորախմբի անդամների այցը Բեյրութ:

Այցի ընթացքում հայ խաղաղապահները ծաղիկներ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռին:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանում շրջայցից հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի անունից ի պատիվ ՀՀ զորախմբի անդամների մատուցվեց ճաշ:

Օրվա ավարտին հայ խաղաղապահներին ՀՀ դեսպանությունում ընդունեց դեսպան Վահագն Աթաբեկյանը: Դեսպան Աթաբեկյանը վերահաստատեց ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախմբի առկայության կարևորությունը և հաջողություններ մաղթեց հայ խաղաղապահներին իրենց պատասխանատու առաքելությունում:

Տպել էջը