ՀՀ դեսպանը մասնակցեց «ԵՄ և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև արտաքին տնտեսական կապեր» խորագրով համաժողովին

26 ապրիլի, 2019

Ապրիլի 26-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը մասնակցեց ՌԴ առևտրային ներկայացուցչությունում կայացած «Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև արտաքին տնտեսական կապեր» խորագրով համաժողովին։

Որպես Եվրասիական տնտեսական միության նախագահող երկրի ներկայացուցիչ՝ ՀՀ դեսպանն իր բացման խոսքում հանգամանալից ներկայացրեց Հայաստանի նախագահության ժամանակաշրջանում ԵԱՏՄ առաջնահերթությունները և հիմնական ուղղությունները:

Ելույթներով հանդես եկան նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի դեսպանները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարության, առևտրատնտեսական պալատների ներկայացուցիչներ, բազմաթիվ չեխ գործարարներ:

 

Տպել էջը