ԳԴՀ-ում ՀՀ դեսպանի հանդիպումը Քյոլնի քաղաքապետի հետ

26 ապրիլի, 2019

Ապրիլի 26-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Քյոլն քաղաք:

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերը (Henriette Reker): Ամփոփելով Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Քյոլնի քաղաքապետի հետ ՀՀ վարչապետի հանդիպման արդյունքները՝ զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի: Երկուստեք կարևորվեց Գերմանահայոց առաջնորդարանի, հայ համայնքի դերը քաղաքի հասարակական և մշակութային կյանքում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական քայլեր ձեռնարկել՝ փոխշահավետ գործընկերության խորացման ուղղությամբ:

Տեղեկանք. Քյոլնը ԳԴՀ Հյուսիսային Վեստֆալիա-Հռենոս երկրամասի խոշորագույն քաղաքն է, ինչպես նաև տարածքով՝ Գերմանիայի երրորդ, բնակչության թվով՝ չորրորդ քաղաքը: Այն հանդիսանում է երկրի կարևորագույն տնտեսական և մշակութային կենտրոններից մեկը: Քյոլնի հայ համայնքը թվով ամենամեծն է ԳԴՀ տարածքում: Այստեղ է գտնվում նաև Հայ առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանը:

 

Տպել էջը