ԱԳ նախարարը հանդիպեց «Die Runde» վերլուծական և հետազոտական կենտրոնի ներկայացուցիչների հետ
29 ապրիլի, 2019Ապրիլի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գերմանական «Die Runde» (Կլոր սեղան) վերլուծական-հետազոտական կենտրոնի անդամների հետ հանդիպում-քննարկմանը, որն ընթացավ «Չեթըմ Հաուսի» կանոններով:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունները:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի արդյունավետ փոխանակում միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, որի համատեքստում Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց դրանց վերաբերյալ Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը։