Դեսպան Աթաբեկյանի այցը Բեքաա շրջանի նահանգապետարան

02 մայիսի, 2019

Մայիսի 2-ին դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց Լիբանանում զարգացած ենթակառուցվածքներով և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ հայտնի Բեքաա շրջան և հանդիպեց նահանգապետ Քամալ Աբու Ժաուդին (Kamal Abou Jaoude):

ՀՀ դեսպանը նահանգապետին ներկայացրեց ՀՀ տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող հեռանկարային ծրագրերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան ապակենտրոնացված համագործակցության զարգացման և ընդլայնման հեռանկարի շուրջ:

Տպել էջը