ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հայաստանում Կորեայի դեպանի հետ

06 մայիսի, 2019

Մայիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց ՀՀ-ում Կորեայի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ու Յուն-Գընին (Woo Yoon-keun)՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց դեսպան Ու Յուն-Գընին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-կորեական հարաբերությունների առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ ծավալած գործունեության համար: Ավետ Ադոնցը հաջողություն մաղթեց դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Կորեայի դեսպանը համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջև կապերը շարունակական զարգացում կապրեն՝ ի նպաստ երկու բարեկամ ժողովուրդների:

Տպել էջը