Դեսպան Աթաբեկյանի հանդիպումը Բեյրութի քաղաքապետի հետ

08 մայիսի, 2019

Մայիսի 8-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Բեյրութի քաղաքապետ Ժամալ Իթանիի (Jamal Itani) հետ, ով նաև հանդիսանում է Լիբանանյան քաղաքապետերի հանձնաժողովի նախագահը:

Հանդիպման ընթացքում քաղաքապետ Իթանին գոհունակությամբ ընդգծեց երկու քույր քաղաքների՝ Բեյրութի և Երևանի միջև երկու տասնամյակից ավելի առկա համագործակցությունը, կատարված աշխատանքները և հեռանկարային ծրագրերը: Բեյրութի քաղաքապետը բարձր գնահատեց լիբանանահայության նվիրական դերը քաղաքի զարգացման գործում:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին համագործակցության ընդլայնման և փոխայցելությունների կազմակերպման վերաբերյալ:

Տպել էջը