Դեսպան Մկրտումյանի հանդիպումը ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարարի հետ

13 մայիսի, 2019

Մայիսի 13-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ մշակույթի և գիտելիքի զարգացման նախարար Նուրա ալ-Քաաբիի (Noura Al Kaabi) հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա զարգացման ուղղություններին առնչվող հարցեր:

Երկուստեք կարևորվեց մասնագիտական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունները, ինչպես նաև՝ համատեղ միջոցառումների կազմակերպումը:

Տպել էջը