Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի հետ հանդիպման մասին

16 մայիսի, 2019

Մայիսի 16-ին Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)՝ էկզեկվատուրայի հանձնման կապակցությամբ։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման կապակցությամբ, նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների հարաբերությունների խորացման և զարգացման ճանապարհին։

 

Տպել էջը