ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Սաքսոնիա-Անհալտ երկրամաս

17 մայիսի, 2019

Մայիսի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլլները (Marco Tullner):

Բարձր գնահատելով կրթության ոլորտում Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև ակտիվ համագործակցությունը` զրուցակիցները մանրամասն քննարկեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը։

ՀՀ դեսպանին ընդունեց նաև Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը (Bernd Wiegand)։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքային գործընկերության հեռանկարներին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Այցի շրջանակներում Հալլեի Մորիցբուրգ արվեստի թանգարանում «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը դեսպան Սմբատյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Դեսպանը, մասնավորապես, անդրադարձավ դեռ միջնադարում հայկական մետաղադրամների պատմական նշանակությանը և դերին։

 

Տպել էջը