Դեսպան Վարդանյանի հրաժեշտի հանդիպումը ՎՍՀ փոխնախագահի հետ

25 մայիսի, 2019

Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՎՍՀ փոխնախագահ ՆԳ Դանգ Թի Նոք Թինի (Dang Thi Ngoc Thinh) հետ։

Դեսպան Վարդանյանը շնորհակալություն հայտնեց ՎՍՀ նախագահին, փոխնախագահին, կառավարությանը և վիետնամական բոլոր պետական և ոչ պետական կազմակերպություններին ՀՀ դեսպանությանն անվերապահ աջակցելու և արդյունավետ համագործակցելու համար։

ՎՍՀ փոխնախագահը բարձր գնահատեց ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանի ավանդը հայ-վիետնամական հարաբերությունների զարգացման գործում և հաջողություններ մաղթեց դեսպանի հետագա գործունեությանը։

Դեսպան Վարդանյանն անդրադարձավ հայ-վիետնամական փոխադարձ ներդրումներին, առողջապահության, կրթության և գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում հայ-վիետնամական համագործակցության հեռանկարներին։

ՎՍՀ փոխնախագահ Դանգ Թի Նոք Թինը կարևորեց հայ-վիետնամական հարաբերությունների հետագա խորացումը և նշեց, որ անհրաժեշտ է պահպանել երկու երկրների միջև բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակման ակտիվությունը։ Փոխնախագահը նույնպես անդրադարձավ երկու երկրների միջազգային կառույցներում համագործակցության և փոխադարձ աջակցության բարձր մակարդակին նշելով, որ Հայաստանը և Վիետնամը մշտապես միմյանց աջակցել են փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերում։

Կողմերը քննարկեցին նաև հայ-վիետնամական օրակարգի այլ հարցեր։

Տպել էջը