ՀՀ դեսպանի հանդիպումը Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարարի հետ
27 մայիսի, 2019Մայիսի 27-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց ԲՀ կապի և ինֆորմատիզացիայի նախարար Կոնստանտին Շուլգանի (Константин Шульган) հետ։
Հանդիպման ընթացքում շոշափվեցին երկու պետությունների միջև կապի ու տեղեկատվական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Զրուցակիցները մտքեր փոխանակվեցին նաև ՏՏ ոլորտում թե՛ միջպետական փոխգործակցության, թե՛ մասնավոր ընկերությունների միջև հայ-բելառուսական հնարավոր համատեղ նախագծերի մշակման հարցերի շուրջ։