Դեսպան Թումանյանի հանդիպումն Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ

30 հունիսի, 2019

Հունիսի 30-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիին (Mohammad Eslami):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի արդյունավետ գործարկման խնդիրները, տրանսպորտի բնագավառում մի շարք օրենսդրական և ընթացակարգային կարգավորման հարցեր:

Անդրադարձ եղավ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի ընձեռած հնարավորությունների փոխշահավետ օգտագործման հարցերին:

Տպել էջը