Դեսպան Հովակիմյանի հանդիպումը Չեխիայի առողջապահության նախարարի հետ

01 հուլիսի, 2019

Հուլիսի 1-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի առողջապահության նախարար Ադամ Վոյտյեխը (Adam Vojtěch):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին առողջապահության ոլորտում առկա երկկողմ իրավական փաստաթղթերը և դրանց շրջանակներում երկու երկրների միջև ծավալվող համագործակցությունը, անդրադարձ կատարվեց Հայաստանում սոցիալական և բժշկական ապահովագրության ներդրման ոլորտում փորձի փոխանակման և այդ նպատակով փոխայցելությունների կազմակերպման, ԵՄ և հատկապես՝ Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ համագործակցության ծավալման հնարավորություններին, ինչպես նաև երկու երկրների տարածաշրջանների միջև ոլորտային համագործակցության հաստատման հեռանկարներին։

Տպել էջը