Հայաստանի և Սերբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը

09 հուլիսի, 2019

Հուլիսի 9-ին ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Իվիցա Դաչիչի հանդիպումը:

Կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր՝ ուղենշելով քաղաքական երկխոսության առավել ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք առաջիկա քայլերը: 

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև միջազգային կառույցներում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ խնդիրներ:

Հայաստանի և Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, մտքեր փոխանակեցին Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ:

 

Տպել էջը