ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովի հետ
13 օգոստոսի, 2019Օգոստոսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովին (Muhammetgeldy Ayazov):
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի և առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։
Կողմերն անդրադարձան նաև ՀՀ պատվիրակության՝ տարբեր գերատեսչությունների փոխնախարարների մակարդակով Թուրքմենստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, որը տեղի է ունենալու ՀՀ բարձր մակարդակի այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում։