ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումն Ազգային Ժողովում

29 օգոստոսի, 2019

Օգոսոտոսի 29-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցավ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հանդիպումը Աժ խորհրդի անդամների, խորհրդարանական պատվիրակությունների և  բարեկամության խմբերի ղեկավարների հետ:

Բացման խոսքով հանդիպման մասնակիցներին ողջունեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Ելույթով հանդես եկավ նաև ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Շնորհակալություն հայտնելով նման ձևաչափով հանդիպման կազմակերպումն ապահովելու համար՝ նախարար Մնացականյանն իր խոսքում նշեց. 

«Մեզ համար սա կարևոր միջոցառում է՝ առավել ամրապնդելու համակարգումը Հայաստանի կառավարման տարբեր մարմինների և  գերատեսչությունների միջև՝ երկրի առջև ծառացած հարցերը հասցեագրելու նպատակով: 

Միևնույն ժամանակ մեզ համար առավել քան կարևոր է այս միջոցառման շրջանակներում Հայաստանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ Ազգային ժողովի պատգամավորների հետ բաց և անկաշկանդ քննարկումը մեզ բոլորիս հուզող հարցերի շուրջ»:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում խորհրդարանական տարբեր ձևաչափերում համագործակցության ամրապնդման և ընդլայնման, խորհրդարանական դիվանագիտության ներուժի լիարժեք կիրառման, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվելիք միասնական քայլերի շուրջ:

Տպել էջը