Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին

29 հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուին (Alemayehu Tegenu)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա):

Նախարարի տեղակալը հաջողություն մաղթեց դեսպանին առաքելության իրականացման գործում և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների խորացմանը։ Գրիգոր Հովհաննիսյանը նշեց նաև, որ Եթովպիայում ՀՀ դեսպանության մոտալուտ բացումը նոր խթան կհանդիսանա երկկողմ օրակարգի, շփումների և համագործակցության ընդլայնման համար։

Զրուցակիցները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության զարգացումն առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, ոսկերչության, զբոսաշրջության, բարձրագույն կրթության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

 

Տպել էջը