Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
05 հունվարի, 2020Հունվարի 5-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև:
ԱԳ նախարարները քննարկեցին վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: ԱԳ նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ: