Դեսպան Արզումանյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահին

04 փետրվարի, 2020

Փետրվարի 4-ին Իսլանդիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը (նստավայրը` Ստոկհոլմ) իր հավատարմագրերը հանձնեց Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհաննեսոնին (Guðni Th. Jóhannesson)։

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո դեսպան Արզումանյանն առանձնազրույց ունեցավ նախագահ Յոհաննեսոնի հետ:

Կողմերը քննարկեցին նաև Հայաստան-Իսլանդիա երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Իսլանդիայի նախագահը ողջունեց Հայաստանի կառավարության՝ Իսլանդիայում ՀՀ առաջին դեսպանի հավատարմագրման որոշումը: Նախագահի խնդրանքով դեսպանը ներկայացրեց Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ԵՄ գործընկերության հեռանկարները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

 

 

 

Տպել էջը