Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ իրադրության սրման առնչությամբ ՀՀ դեսպանների հարցազրույցների և հոդվածների վերաբերյալ

06 օգոստոսի, 2020

Հուլիսի 12-ից Ադրբեջանի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ տեղական և միջազգային մի շարք լրատվամիջոցներում հրապարակվել են ՀՀ դեսպանների հարցազրույցներն ու հոդվածները։

Հուլիսի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հարցազրույց է տվել «Говорит Москва» ռադիոկայանին։ Հուլիսի 14-ին դեսպան Տողանյանը հարցազրույց է տվել «Эхо Москвы» ռադիոկայանին: Հուլիսի 15-ին դեսպանը թեմային անդրադարձել է «Соловьев LIVE» հաղորդման շրջանակներում, իսկ «РИА Новости» լրատվական գործակալությունը հրապարակել է դեսպանի հետ հարցազրույցը։

Հուլիսի 16-ին Քուվեյթում ՀՀ դեսպանության հայտարությունը հրապարակվել է «Q8hashtagat.com» լրատվական հարթակում։ Նույն օրը ՌԴ-ում ՀՀ դեսպանը հարցազրույց է տվել «РБК» լրատվականին։ 

Հուլիսի 17-ին «Левый берег» կայքում հրապարակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հոդվածը։ Նույն օրը Իսպանիայի ազգային ռադիոյի միջազգային լուրերի թողարկման շրջանակներում թեմային է անդրադարձել (հայերեն pdf) Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը։ Էստոնիայի հանրային հեռուստաընկերության նորությունների գլխավոր թողարկման շրջանականերում դեսպան Տիգրան Մկրտչյանը թեմայի առնչությամբ իր մեկնաբանություններն (հայերեն pdf) է ներկայացրել։ Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հարցազրույց է տվել «DefenseRomania» գործակալությանը։ 

Հուլիսի 18-ին «Интерфакс» և «РБК» ռուսական լրատվական գործակալությունների կայքերում հրապարակվել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Տողանյանի հարցազրույցները։

Հուլիսի 19-ին «Azzaman» իրաքյան թերթի կայքում հրապարակվել է դեսպան Հրաչյա Փոլադյանի հոդվածը (հայերեն pdf)։ Նույն օրը «Նիդերլանդական Օրագիր» էլեկտրոնային լրատվամիջի կայքում հրապարակվել է Հաագայում տեղի ունեցած ցույցի և հակացույցի վերաբերյալ դեսպան Տիգրան Բալայանի մեկնաբանությունը։

Հուլիսի 21-ին «Warsaw Institute Review» ամսագրի կայքում հրապարակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հարցազրույցը (հայերեն pdf)։ Նույն օրը «Digi24» ռումինական հեռուստաալիքի կայքում հրապարակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը (հայերեն pdfԼատվիայում, Լիտվայում և Էստոնիայում Տիգրան Մկրտչյանի հոդվածը (հայերեն pdf) միաժամանակ հրապարակվել է հրապարակվել է «Lietuvos rytas» (Լիտվայի առավոտ) տպագիր օրաթերթում, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ համանուն կայքում, «Neatkarīgā» (Անկախություն) լատվիական օրաթերթի շապիկին և էլեկտրոնային nra.lv էջում և «Eesti Päevaleht» էստոնական օրաթերթի տպագիր համարում և epl.delfi.ee էլեկտրոնային էջում։ Նիդերլանդական «Nederlands Dagblad» թերթում հրապարակվել է դեսպան Տիգրան Բալայանի խմբագրական հոդվածը։

Հուլիսի 22-ին ռումինալեզու «Ararat» ամսագրի կայքում հրապարակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը (հայերեն pdf

Հուլիսի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «Твой дом» առևտրի կենտրոնների ցանցից հայկական արտադրության ապրանքների անհետացման առնչությամբ մանրամասներ է հայտնել «РБК» լրատվական գործակալությանը։

Հուլիսի 24-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել արգենտինական «Perfil» օրաթերթին (հայերեն pdf)։ Հուլիսի 25-ին դեսպան Մկրտումյանը հարցազրույց է տվել «Clarín» թերթին (հայերեն pdf)։ Հուլիսի 26-ին հրապարակվել է համատեղության կարգով Պարագվայում ՀՀ դեսպան Մկրտումյանի հարցազրույցը «La Nación» պարագվայական օրաթերթին (հայերեն pdf

Հուլիսի 27-ին «Hetzel Media» կայքում հրապարակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հարցազրույցը:

Հուլիսի 29-ին «Newsmax» ամերիկյան լրատվական կայքում հրապարակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հոդվածը (հայերեն pdf): Նույն օրը «L'Incorrect» ֆրանսիական ամսագրում հրապարակվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Լևոն Ամիրջանյանի՝ «Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին» վերտառությամբ հարցազրույցը (ֆրանսերեն pdf

Հուլիսի 31-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հարցազրույց է տվել «Ալ-Ախբար» օրաթերթին (հայերեն pdf«Energy Inteligence» պարբերականի կայքում հրապարակվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի հարցազրույցը։

Օգոստոսի 1-ին «Gazeta de Cluj» թերթում հրապարակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հարցազրույցը (հայերեն pdf

Օգոստոսի 5-ին քուվեյթյան «Al Seyassah» քաղաքական օրաթերթում հրապարակվել է թեմայի առնչությամբ ՀՀ դեսպանության հայտարարությունը (հայերեն pdf

Օգոստոսի 6-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը հարցազրույց է տվել «Il Sussidiario» ուղեղային կենտրոնին։ Բուլղարական «Actualno.com» պարբերականում լույս է տեսել Բուլղարիայում ՀՀ դեսպանության խորհրդական Սաթենիկ Զիրեկյանցի հարցազրույցը։ 

Տպել էջը