ՄԱԿ ԳԱ 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ ԱՊՀ անդամ պետությունների խորհրդակցությունների վերաբերյալ

04 սեպտեմբերի, 2020

Սեպտեմբերի 4-ին առցանց ձևաչափով տեղի ունեցան Անկախ պետությունների համագործակցութան (ԱՊՀ) անդամների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների խորհրդակցությունները՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։

Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների համագործակցությանը, ՄԱԿ-ի մարմինների ընտրություններում թեկնածությունների փոխադարձ աջակցությանը և  մինչև 2030թ. կայուն զարգացման օրակարգի իրականացման հարցերին:

ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց նստաշրջանի համար նախանշված ազգային գերակայությունները: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց Հայաստանի համար բազմակողմանիության կարևորությանը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, կլիմայի փոփոխությանը և ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգի շրջանակներում ՀՀ-ում գրանցված ձեռքբերումներին:

Ընդգծվեց ԱՊՀ անդամ պետությունների միջև նման խորհրդակցությունների անցկացման կարևորությունը՝ դիրքորոշումների համադրման և փոխըմբռնման համատեքստում։

 

Տպել էջը