Հայաստանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Իտալիայի իր գործընկերոջ հետ

02 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 2-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոի հետ։ 

Նախարար Մնացականյանը զրուցակցին  ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ:

Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն հայտնեց մարտական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։ 

Երկուստեք ընդգծվեց մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ 

 

 

Տպել էջը