Արա Այվազյանի հեռախոսազրույցը Սերգեյ Լավրովի հետ

26 դեկտեմբերի, 2020

Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները շարունակեցին քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Այվազյանը և Լավրովը շոշափեցին հայ֊ռուսական օրակարգի մի շարք հարցեր։

 

Տպել էջը