Հեռախոսազրույց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
30 դեկտեմբերի, 2020Դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Ի շարունակություն օրերս կայացած զրույցի՝ ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերի շուրջ, քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և Արցախում իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի առանցքում էին նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։ Այս առնչությամբ երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր դինամիկան՝ կարևորելով վերջինիս առաջմղումը գալիք տարում: