ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Միացյալ Թագավորության Խորհրդարանական Փոխպետքարտուղար (Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար) Ուենդի Մորթնի հետ
15 հունվարի, 2021Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Խորհրդարանական փոխպետքարտուղար (Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար) Ուենդի Մորթնի հետ։
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորվեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացման անհրաժեշտությունը:
Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնմանն ու քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ: