Դեսպան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին

10 փետրվարի, 2021

Փետրվարի 10-ին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերը հանձնեց Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին (le Grand-Duc Henri):

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդեց դեսպանի և Մեծ Դքսի առանձնազրույցը, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում երկու երկրների միջև համագործակցության խորացման, հայ և լյուքսեմբուրգցի ժողովուրդների պատմական առնչությունների շուրջ։

Անդրադարձ կատարելով տարածաշրջանային զարգացումներին դեսպան Բալայանը ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները՝ երախտագիտություն հայտնելով ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Լյուքսեմբուրգի կառավարության սկզբունքային դիրքորոշման և հետևողական կեցվածքի համար։

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարների շուրջ։

Տպել էջը