ԱԳ նախարարի տեղակալի և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղարի միջև կայացած տեսազանգի վերաբերյալ
19 մարտի, 2021Մարտի 19-ին տեսակապի միջոցով կայացավ զրույց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Ստանիսլավ Ռաշչանի միջև:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-սլովենական հարաբերությունների երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց նախատեսված քաղաքական խորհրդակցությունների օրակարգին և ԱլԳ գալիք գագաթաժողովին:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն հայտնեցին մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց միջազգային մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների խախտումները, մասնավորապես, ընդգծելով հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի և Լաչինի միջանցքով դեպի Արցախ մարդասիրական օգնության անխափան մուտք գործելու կարևորությունը: