ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի և Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղարի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ

21 ապրիլի, 2021

Ապրիլի 21-ին կայացավ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի հեռախոսազրույցը Մոլդովայի Հանրապետության ԱԳ և եվրոպական ինտեգրման նախարարության պետքարտուղար Դումիտրու Սոկոլանի հետ:

Զրույցի ընթացքում կողմերը վերահաստատեցին հայ-մոլդովական հարաբերությունները զարգացնելու և միջպետական երկխոսությունը խթանելու փոխադարձ նպատակաուղվածությունը:

Ընդգծվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների հետևողական անցկացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվեց առաջիկա միջոցառումների ժամանակացույցը:

Տպել էջը