Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին

13 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 13-ին Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին:

Պաշտոնական արարողությանը հաջորդած կարճ զրույցի ընթացքում Ս.Բեջանյանը Ինդոնեզիայի նախագահին փոխանցեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնները, ինչին ի պատասխան Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն նույնպես խնդրեց փոխանցել ողջույնի խոսք ՀՀ նախագահին:

Տպել էջը