Դեսպան Սմբատյանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին

14 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 14-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը իր հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Վրաստանի նախագահը շնորհավորեց դեսպան Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթեց Վրաստանում։

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցության վերաբերյալ։

ՀՀ դեսպանը անդրադարձ կատարեց նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Տպել էջը