ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն իր հավատարմագրերն է հանձնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

15 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 15-ին ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Արման Իսրայելյանն իր հավատարմագրերը հանձնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։

Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում Յենս Ստոլտենբերգը շնորհավորեց Արման Իսրայելյանին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Նա նշեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկեր է և այս համատեքստում բարձր գնահատեց ՀՀ մասնակցությունը «Կոսովոյի ուժեր» (KFOR) միջազգային խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելությանը։

Անդրադարձ կատարվեց ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերին։ Դեսպան Իսրայելյանը ներկայացրեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Տպել էջը