ԱՊՀ անդամ պետությունների ԱԳ նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 30-րդ նիստ

09 հունիսի, 2023

Հունիսի 8-9-ը Ղրղզստանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների հյուպատոսական ծառայությունների ղեկավարների խորհրդատվական հանձնաժողովի 30-րդ նիստը, որին մասնակցում էին Հայաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի Հանրապետությունները, Ռուսաստանի Դաշնությունը: Հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի դրույթների կատարմանը, «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993թ. Մինսկի և 2002թ. Քիշնևի կոնվենցիայի շրջանակներում կողմերի համագործակցությանը, հյուպատոսական ծառայությունների թվայնացմանը, էլեկտրոնային հաղորդակցության նախատեսման և հյուպատոսների վերապատրաստման ծրագրերի իրականացմանը:

Տպել էջը