Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների հանդիպումը
22 օգոստոսի, 2023Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հանդիպումը:
Այն մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում Բելգիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հաջա Լահբիբը Երևանում այցելել է նաև «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»՝ հաշվի առնելով Բելգիայի կառավարության կողմից 2021 թվականին կենտրոնին տրամադրված աջակցությունը, որը մեծապես նպաստել էր կենտրոնում միկրովիրաբուժական բաժանմունքի ստեղծմանը: