ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հետ
19 սեպտեմբերի, 2023Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ:
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամաշտաբ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների, հատկապես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամների կողմից հստակ և աներկբա գործողություններ իրականացնելու հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունները: